Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայ բժիշկերի կյանքից

Լևոն Անդրեասի Հովհաննիսյան

Լևոն Անդրեասի Հովհաննիսյան

ԽՍՀՄ ԲԳԱ և ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Լևոն Անդրեասի Հովհաննիսյանը 1923 թ. հիմնադրեց ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնը և ղեկավարեց այն մինչև 1966 թ.։

 

Ամբիոնի հետազոտությունները վերաբերում էին մալարիայի դասակարգման, կլինիկայի, ախտորոշման և բուժման հիմնահարցերին, ինչպես նաև սիրտ-անոթային հիվանդությունների բուժման մեջ Արզնիի կուրորտաբանական ռեսուրսների կիրառմանը։ Լ.Ա. Հովհաննիսյանը Արզնիում հիմնադրեց միութենական նշանակության սրտաբանական առաջնակարգ առողջարան։ 


1937 թ. Լ.Ա. Հովհաննիսյանը փայլուն պաշտպանեց «Սրտի օրգանական աղմուկների ծագման մասին» թեմայով դոկտորական թեզը։ Ակադեմիկոս Լ.Ա. Հովհաննիսյանի գիտական հարուստ ժառանգությունը ներառում է 180 գիտական աշխատություն և 20 մենագրություն։

 

Նա հեղինակ է ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի և թերապիայի արժեքավոր մի շարք ուսումնական ձեռնարկների. «Ներքին հիվանդությունների դիագնոստիկա», 1951, «Ներքին հիվանդությունների մի շարք ներածական հարցերի շուրջ», 1954, «Ներքին հիվանդությունների մասնավոր ախտաբանություն», 1956, «Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա», 1964, որոնք մինչև օրս հետաքրքրություն են ներկայացնում ուսանողների և բժիշկների համար, մասնավորապես, անամնեզը հավաքագրելու, հիվանդին զննելու և ֆիզիկական հետազոտությունների առումով։ Լինելով հանդերձ մուտք բժշկության արվեստ՝ այդ ձեռնարկները այնպես են ներկայացնում ախտորոշման բազմաթիվ մեթոդները, ինչպես ժամանակին առաջարկվել են Ռուսաստանի թերապիայի հիմնադիրներ Մ.Յա. Մուդրովի, Գ.Ա. Զախարյինի և Ս.Պ. Բոտկինի կողմից։ Հարկ է նաև հիշատակել, որ այդ ձեռնարկներից առաջինը (1951) մշակվել է ճանաչված դիագնոստ պրոֆեսոր Ա.Տ. Սիմոնյանի հետ համահեղինակությամբ։


Լ.Ա. Հովհաննիսյանն ուսումնասիրել է նաև ներքին հիվանդությունների հոգեբանական ասպեկտները և մշակել ինքնատիպ մենագրություններ. «Ներքին հիվանդությունների կլինիկայում հոգեկան և սոմատիկ ոլորտների փոխհարաբերության մասին», 1961 և «Սրտային հիվանդի հոգեբանական կերպարի մասին», 1963։


Թերևս, առավել արժեքավոր է Լ.Ա. Հովհաննիսյանի «Հայաստանի բժշկության պատմությունը (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը)» հիմնարար աշխատությունը, որը լույս է սփռում հնագույն ժամանակների հայ բժշկապետերի գործունեությանը, տեղեկություններ հաղորդում ներքին և այլ հիվանդությունների բուժման յուրօրինակ եղանակների, հայ բժշկության դարավոր ավանդույթների ակունքների մասին, որոնք ընկած են ժամանակակից բժշկագիտության հիմքում։


Մեծ հռչակ ունի ակադեմիկոս Լ.Ա. Հովհաննիսյանի ծառայությունը պարբերական հիվանդության խնդրի մշակման գործում, որը համարվում է տարածաշրջանային ախտաբանություն Հայաստանի և միջերկրածովյան երկրների համար։ Լ.Ա. Հովհաննիսյանը և Վ.Մ. Ավագյանն առաջին անգամ հիվանդությունը դիտարկեցին որպես առանձին նոզոլոգիական միավոր, նկարագրեցին նոպաների կլինիկական պատկերը՝ նշելով դրանց պարբերականությունը, տենդի և լյարդի ու լեղուղիների անցողիկ բորբոքային երևյթների հետ զուգակցվելը։ Գիտնականներն առաջ քաշեցին հիվանդության ախտածագման վարակային տեսությունը, որը ծառայեց որպես անկյունաքար հայ գիտնականների ապագա սերունդների կողմից այդ առեղծվածային հիվանդության պատճառաախտածնության բազմակողմանի ուսումնասիրության համար։ Լ.Ա. Հովհաննիսյանը և Վ.Մ. Ավագյանն հրատարակեցին այդ խնդրի վերաբերյալ առաջին գիտական հոդվածը «Սովետսկայա մեդիցինա» ամսագրում (1938 թ., թիվ 16, էջ 9) «Անհայտ ինֆեկցիոն հիվանդության մի շարք դեպքեր» վերտառությամբ։


Հանճարեղ գիտնական, հմուտ կազմակերպիչ և հասարակական գործիչ Լ.Ա. Հովհաննիսյանը գլխավորում էր Հայաստանի սրտաբանների միությունը։ Նրա անունը պատվավոր տեղ է գրավում է Հայաստանի սրտաբանության, կլիմայաբուժման և ջրաբուժման պատմության մեջ։

Հեղինակ. Նազարեթյան Է. Ե., Գասպարյան Ա. ՅՈՒ.
Սկզբնաղբյուր. Ներքին հիանդություններ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ